Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան նավատորմի և ավիացիայի մասնակցությամբ համատեղ զորավարժություն են անցկացնում։
Հարավային Կորեայի Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնում է, որ զորավարժություններում ներգրավված են «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը, հրթիռակիր հածանավեր ու դեսանտային և օժանդակ այլ նավեր, ավիացիա, հակաօդային և առափնյա պաշտպանության համակարգեր։ Ճապոնական ծովում մեկնարկած զորավարժությունները շարունակվելու են երեք օր։
Վերջին 4 տարվա ընթացքում սա ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջին համատեղ զորավարժություններն են, որ տեղի են ունենում Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները վերսկսելու հաղորդագրությունների ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հյուսիսային Կորեան փորձարկում է միջուկային մարտագլխիկի համար պայթեցնող սարք