Ադրբեջանի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել

Արխիվային լուսանկար

Ադրբեջանի ցամաքային զորքերը մարտավարական զորավարժություն են անցկացրել՝ մարտական հրաձգության կիրառմամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժություններին մասնակցել են մոտոհրաձգային, հրետանային, զրահատեխնիկայի և տանկերի ստորաբաժանումներ։

Ըստ սցենարի, հայտնաբերվել ու ոչնչացվել են պայմանական հակառակորդի ուժերը։

Հաղորդագրության համաձայն, զորավարժության հիմնական նպատակն է զարգացնել հրամանատարների ղեկավարման և անձնակազմի գործնական ունակությունները, կատարելագործել ստորաբաժանումների միջև համագործակցությունը։

Հաղորդվում է, որ դրված բոլոր խդիրները հաջողությամբ կատարվել են, բայց չի նշվում, թե երբ և որտեղ են անցկացվել այդ զորավարժությունները։ Միայն ասվում է, որ դրանք տեղի են ունցել Պաշտպանության նախարարության կողմից հաստատված մարտական պատրաստվածության 2022 թվականի պլանի համաձայն։