Լարված իրավիճակ կառավարական առանձնատների մոտ

Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները կառավարական առանձնատների մոտ են: Այնտեղ իրավիճակը լարված է:

Ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին, կիրառվում են լուսաձայնային նռնականետեր:

Մինչ այդ ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից երթով գնացել էր կառավարության շենք՝ մուտքերը շրջափակելու համար: Մինչև նրանց գալն արդեն ոստիկանական մի քանի շարքով փակել էին մուտքերը: