Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում հրազենից սպանել են մի գործարարի, հարուցվել է քրեական գործ:
Իրավապահները զոհի անունը չեն հաղորդել, սակայն, ըստ ռուսական մամուլի, սպանվածը 62-ամյա գործարար Հովհաննես Կամարյանն է, ով Հայաստանում հետախուզման մեջ էր շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելու մեղադրանքով:
Մամուլի փոխանցմամբ, սպանվածն ուներ խորհրդատվական ծառայություններ մատուցող մի փոքր ընկերություն, սակայն նրա հիմնական ակտիվները գրանցված են եղել ազգականների անուններով:
Այսօր առավոտյան իրավապահները՝ մանրամասներ չհայտնելով, փոխանցել են, որ երեկվա սպանության գործով ձերբակալվել է մի տղամարդ: Մոսկովյան մամուլը պնդում է, որ կասկածյալը Հայաստանի 24-ամյա քաղաքացի Հայրիկ Երվանդյանն է: