Լավրով-Չավուշօղլու հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաև Ղարաբաղին:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտնել է, որ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Անկարա:
Զախարովայի փոխանցմամբ, թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների և, մասնավորապես, արևմտյան «ապօրինի» պատժամիջոցների պայմաններում առևտրի և տնտեսության ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցերը:
«Բացի այդ, տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի, նախևառաջ Ուկրաինայի իրավիճակի, ինչպես նաև սիրիական, լիբիական և ղարաբաղյան խնդիրների կարգավորումների, Բալկանների, Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի կացության վերաբերյալ», - ասել է Զախարովան: