Կին ծովակալ Լինդա Ֆեյգանը դարձել է ամերիկյան Զինված ուժերի առափնյա ծառայության առաջին կին հրամանատարը:
«Նա կլինի առաջին կինը, ով կղեկավարի առափնյա ծառայությունը և ամերիկյան Զինված ուժերի մասնաճյուղը», - Ֆեյգանի նշանակման արարողության ժամանակ ասել է նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Ջո Բայդենը:
Նրա խոսքով՝ Ֆեյգանը միակը չի լինի, և ամեն ինչ կարվի, որ ապագայում ավելի մեծ թվով կանայք բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն Միացյալ Նահանգների Զինված ուժերում:
Լինդա Ֆեյգանն ԱՄՆ-ի առափնյա ծառայության հրամանատարի պաշտոնում փոխարինել է ծովակալ Կարլ Շուլցին: