Պեսկով․ «Պուտինի այցը Թուրքիա նախապատրաստման փուլում է»

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կարող է մեկնել Թուրքիա։

«Այցի ժամկետները ուրվագծվում են։ Կա այցի հրավեր և ժամկետները վերջնականապես կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։ Առայժմ այցի հստակ սահմանված ժամկետ գոյություն չունի», - հայտարարել է Պեսկովը։