«Թուրքիան մուտք է գործում Սիրիայի հետ սահմանի երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգություն գոտի ստեղծելուն ուղղված գործողության հերթական փուլ», - այսօր Անկարայում, իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։
«Առաջիկայում թուրքական բանակը Թել-Ռիֆաաթի և Մանբիջի շրջանները կզտի այստեղ գործող ահաբեկչական կառույցներից։ Աստիճանաբար այդ գործողությունները կտարածվեն նաև [Սիրիայի հյուսիսի] մյուս շրջանների վրա», - ասել է Թուրքիայի նախագահը։
Այսօրվա ելույթում Էրդողանը անդրադարձել է նաև այն առարկություններին, որ ներկայացնում են թուրքական իշխանությունները՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների հետ կապված։
«Մենք փաստարկված կերպով բացատրել ենք, թե ինչու ենք առարկում այս երկրների անդամակցությանը։ Մինչ օրս, սակայն, որևէ փաստաթուղթ, որ կփարատեր մեր մտավախությունները, չենք ստացել», -նշել է Թուրքիայի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան սպասում է Շվեդիայի և Ֆինլանդիայի գործողություններին ահաբեկչության դեմ պայքարում