Բնակարանի ու ավտոմեքենայի առք ու վաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել, այսօր Ազգային ժողովում, բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ օրենսդրական կարգավորումներ են ընդունում։ Վարչապետը նաև հիշեցրեց, որ հուլիսի 1-ից էլ կանխիկի կրճատման օրենքն է մտնում շրջանառության մեջ։
«Բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով, և սա բերելու է լրացուցիչ ֆիսկալ էֆեկտների», - ասաց գործադիրի ղեկավարը։
Փաշինյանն այսօր նաև տեղեկացրեց, որ պետք է ներդնեն համընդհանուր հայտարարագրման համակարգ։ « Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի արդեն 2024 թվականին 2023 թվականի եկամուտների համար, որը նույնպես շատ կարևոր և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական նշանակություն ունի», - ասաց գործադիրի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում հնարավոր չի լինի կանխիկով խաղադրույք անել. ԱԺ-ն նախագիծն ընդունեց