Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդումը սահմանին հայկական կողմից հրադադարի խախտման մասին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է», - ասված է հաղորդագրությունում։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ընդգծում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։