Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովն առաջարկել է Ախալի շրջանում կառուցվող քաղաքի պողոտաներից մեկը կոչել իր ձիու՝ Ակխանի անունով:
Այդ մասին հաղորդել է «Նեյտրալնի Տուրկմենիստան» («Չեզոք Թուրքմենստան») պաշտոնաթերթը:
Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը ներկայիս նախագահ Սերդար Բերդիմուխամեդովի հայրն է:
Սերդար Բերդիմուխամեդովն առաջարկել է հոր ձիու՝ Ակխանի արձանը տեղադրել նորակառույց քաղաքում:
Բերդիմուխամեդով ավագն էլ, իր հերթին, առաջարկել է պողոտային, որտեղ կտեղադրվի արձանը, նույնպես տալ այդ ձիու անունը:
Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը 2018 թվականին երկրում սահմանել է ազգային տոն՝ «Ախալթեքեյան նժույգի օրը»:
Ակխանի անունը 2018 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ ձին հետևի սմբակների վրա 4.19 վայրկյանում 10 մետր տարածություն է անցել: