Լուգանսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի պնդմամբ՝ այսօր ռուսական հրետանու հարվածի հետևանքով մարզի տարածքում ֆրանսիացի լրագրող է զոհվել։ Գայդայի խոսքով՝ հրետակոծության հետևանքով վնասվել է զրահապատ այն մեքենան, որով տեղաշարժվում էր ֆրանսիացի լրագրողը։
«Արկի բեկորը վնասել է ֆրանսիացու պարանոցը», - Telegram-ի իր ալիքում գրել է Գայդայը։
Մարզային վարչակազմի ղեկավարը չի բացահայտել զոհվածի ինքնությունը, սակայն ուկրաինական մի շարք աղբյուրներ հաղորդում են, որ դա ֆրանսիական առաջատար լրատվական հեռուստաալիքներից մեկի՝ BFM TV-ի թղթակից Ֆեդերիկ Լեկլեր Իմհոֆն է։
Միջադեպից հետո մարզային իշխանությունները հայտարարել են Սևերոդոնեցկում և Լիսիչանսկում մնացող խաղաղ բնակիչների տարհանման դադարեցման մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերը մեծացրել են ճնշումը Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի ուղղությամբ