Ռուսաստանի ՊՆ պնդում է, որ այսօր իրականացված հրետանային հարվածների հետևանքով Ուկրաինային փոխանցված արևմտյան սպառազինության ևս մեկ խմբաքանակ է ոչնչացվել։
«Խոսքը Իտալիայի կողմից Ուկրաինա առաքված 155 միլիմետր տրամաչափի հաուբիցների մասին է», - հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ հրանոթները հնարվոր է եղել հայտնաբերել հետախուզական անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Անկախ աղբյուրները Մոսկվայի տրամադրած այս տեղեկատվությունը դեռ չեն հաստատում։
Ավելի վաղ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ հարվածներ են հասցվել Նիկոլաև քաղաքում գտնվող «Օկեան» նավաշինական գործարանի տարածքին, ինչի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական բանակին պատկանող 15 միավոր զրահատեխնիկա և հինգ միավոր հրետանի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերը մեծացրել են ճնշումը Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի ուղղությամբ