Հորդանան գետի ափամերձ մի հատվածը տրամադրվել է Վրաստանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հորդանանի թագավորը, 29-ը մայիսի, 2022թ.

«Հորդանան գետի ափամերձ մի հատվածը, որտեղ տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի մկրտությունը, փոխանցվել է Վրաստանին», - այսօր «Ֆեյսբուք»-ում նման գրառում է կատարել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կատարվածը պատմական իրադարձություն անվանելով։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ պաշտոնական Թբիլիսիին, Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդի անմիջական մասնակցությամբ փոխանցված այդ տարածքում վրացական մշակութային կենտրոն կկառուցվի։ «300 տարվա դադարից հետո Վրաստանը կրկին վերադառնում է Ավետյաց երկիր», - նշել է վարչապետը: