Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ հանդիպում են ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Նախարարն ու պատգամավորները քննարկել են խաղաղության օրակարգին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և արցախյան հարցի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ադրբեջանի ղեկավարը օրերս կրկնել է իր արդեն բազմիցս արած հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա»:
Միրզոյանն Ալիևին այսպես է արձագանքել. «Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է»: