Բաքուն «հերթական անհիմն հայտարարություն» է որակում Հայաստանի արտգործնախարարության արձագանքը Ադրբեջանի նախագահի կոշտ հայտարարություններին։
Պատասխան հայտարարությամբ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ հետպատերազմական Հայաստանում իրավիճակը սրող «ռևանշիստական ուժեր կան», և որ «Հայաստանի ներկայիս անմխիթարական վիճակն այդ ուժերի՝ շուրջ 30 տարի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքն է»։
Բաքուն հայկական կողմին հորդորում է ընդունել , որ «տասնամյակների վարքագիծն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ֆանտազիա»։
«Միայն տարածաշրջանում նոր իրողությունների և հնարավորությունների ճիշտ գնահատումը կարող է հանգեցնել ճիշտ արդյունքների», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հակադարձում է Ալիևին, կոչ անում չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»