Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հաղթի Ուկրաինայի պատերազմում։ «Նա արդեն չի կարողացել հասնել իր բոլոր ռազմավարական նպատակներին», - հայտարարել է Շոլցը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:
Կանցլերն ասել է, որ «Ռուսաստանի կողմից ողջ Ուկրաինայի գրավումն այսօր ավելի հեռու է թվում, քան պատերազմի սկզբում»։ «Միևնույն ժամանակ, ավելի քան երբևէ, Ուկրաինան ընդգծում է իր եվրոպական ապագան»,- հավելել է նա։
Շոլցը նկատել է, որ «ռուսական պատերազմի դաժանությունը» դրդել է երկու պետությունների ավելի սերտ հարաբերություններ հաստատել ՆԱՏՕ-ի հետ. - «Շվեդիան և Ֆինլանդիան՝ երկու մտերիմ ընկերներ և գործընկերներ, ցանկանում են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին»: