Ռուսական դատարանն իրավաչափ է համարել պատերազմ մեկնելուց հրաժարված 115 զինծառայողների պաշտոնանկությունը

Ռուսաստանի հյուսիսում Նալչիկի կայազորային զինվորական դատարանը իրավաչափ համարեց Ռոսգվարդիայի 115 անդամների պաշտոնանկությունը, որոնք հրաժարվել էին պատերազմել Ուկրաինայի դեմ։ Սահմանից նրանք վերադարձել էին իրենց մշտական ծառայության վայրը, որի համար պաշտոնանկ էին արվել։

Իրենց ազատելու հրամանը նրանք վիճարկել են դատարանում, սակայն դատարանը նրանց գործողությունները մեկնաբանեց «ծառայողական խնդիրները կատարելու ինքնակամ մերժում` դրանով իսկ թույլ տալով կարգապահական կոպիտ խախտում»։

Կայազորային դատարանի վճիռը հնարավոր է բողոքարկել շրջանային զինվորական դատարանում։