ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի տարածքում։
Նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու պարզեցված ընթացակարգի մասին։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «խստորեն դատապարտում է Ռուսաստանի այս թեթև քողարկված քայլը, որը հանդիսանում է Ուկրաինայի ժողովրդին հնազանդեցնելու, իր կամքը ուժով պարտադրելու փորձերի մի մասը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչները կարող են պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ