Երեկ առավոտյան Զապորոժիեի հրետակոծության հետևանքով կինոթատրոն, սրճարան, տասնյակ առանձնատներ, փոքր ու միջին ձեռնարկությունների տարածքներ են ավերվել, զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտարարել է Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը։
Նա կեղծ է անվանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված այն տեղեկությունը, թե «Մոտոր Սիչ» գործարանի արտադրամասը ոչնչացվել է։
Զապորոժիեում հրետակոծությունների պատճառով տրոլեյբուսների և տրամվայների մի մասը դադարել էր աշխատել, սակայն դրանց մեծ մասն արդեն վերսկսել է աշխատանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրթիռակոծվել է Զապորոժիեն