Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունն այսօր ևս քայլերթ է իրականացնում մայրաքաղաքում։ Այն մեկնարկեց Գարեգին Նժդեհի հրապարակից, Արշակունյաց պողոտայով նրանք շարժվում են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթներ են սպասվում, ինչպես հայտարարվել է ավելի վաղ։
Շարժումը Ֆրանսիայի հրապարակում վրաններ է տեղադրել ու արդեն չորրորդ շաբաթն է, ինչ փակ է պահում Երևանի կենտրոնական ճանապարհային հանգույցներից մեկը: Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր ցուցարարները շրջափակել էին նախագահական նստավայրի և Անվտանգության խորհրդի շենքերը