Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելը շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Ողջունում ենք Եվրամիության խորհրդի նախագահի կազմակերպած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը։ Հույս ունենք հստակ քայլեր տեսնել, որոնք կաջակցեն կայուն խաղաղության առաջ մղման դինամիկային։ Եվրամիությունը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության հաստատման ջանքերում», - Թվիթերում գրել է Բորելը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին Հայաստան - Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը