Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել, այսօր «Արմենպրես»-ի խնդրանքով, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն, ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ Հայաստանի դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քննարկումը բաց էր և արդյունավետ». Բրյուսելում կայացավ Միշել - Փաշինյան - Ալիև հանդիպումը
«Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։ Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում Հայաստանի ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարևոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար և Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարժվելու է այս ուղղությամբ», - ասել է Հայաստանի ԱԽ քարտուղարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը հայտարարում է «Հայկական խաչմերուկ» նախագծի մասին