Կիևի Սոլոմյանի շրջանի դատարանը ցմաh ազատազրկման է դատապարտել 21-ամյա ռուսաստանցի զինծառայող Վադիմ Շիշիմարինին՝ նրան մեղավոր ճանաչելով Սումիի մարզի բնակիչ Ալեքսանդր Շելիպովի սպանության համար։
Դատարանի վճռի համաձայն՝ տանկի հրամանատար Շիշիմարինը «Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից չորս օր անց՝ փետրվարի 28-ին, հանցավոր հրաման է կատարել՝ սպանելով Սումիի մարզի 62-ամյա բնակչին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանցի զինծառայողը դատարանում ընդունել է ուկրաինացի խաղաղ բնակչին սպանելու մեղքը