Ռազմական դրությունն Ուկրաինայում երկարաձգվել է 90 օրով

Գերագույն Ռադան որոշել է ևս 90 օրով` մինչև օգոստոսի 23-ը, երկարաձգել ռազմական դրությունը և մոբիլիզացիան Ուկրաինայի տարածքում։

Նախորդ անգամ խորհրդարանը ռազմական դրությունը երկարաձգել էր 30 օրով՝ ապրիլի 25-ից, իսկ մինչ այդ՝ մարտի 26-ից, ևս 30 օրով։

Ուկրաինայում ռազմական դրություն է հայտարարվել ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման օրը՝ փետրվարի 24-ին։