Փաշինյան-Ալիև հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ. ԱԽ քարտուղար

Your browser doesn’t support HTML5

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ։ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն վաղը՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ։