ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի ռազմական և տնտեսական օգնության մասին օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր Կոնգրեսի կողմից։
Այդպիսով, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից՝ փետրվարի 24-ից ի վեր Կիևին ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը կգերազանցի 50 միլիարդ դոլարը։
Օգնության նոր փաթեթը նախատեսում է 24 միլիարդ դոլարի հատկացում սպառազինության ձեռքբերման, ուկրաինական բանակի ֆինանսավորման համար։ Մնացած միջոցները կուղղվեն տնտեսական ծրագրերին, հումանիտար խնդիրների լուծմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սենատը 86 կողմ 11 դեմ քվեներով հաստատեց 40 միլիարդ դոլարի օգնությունը Կիևին