Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ նախօրեին Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը։
«Մայիսի 20-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչերի շրջանի Աշաղի Շորջա բնակավայրի ուղղությամբ սահմանային գոտում տեղակայված դիրքերից գնդակոծել են Քելբաջարի շրջանի Ելիջե բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը», - ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունում։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը «ապատեղեկատվություն» է որակում ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը:
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: