Ռուսաստանի հարևան Ֆինլանդիան դադարեցնում է ռուսական գազի ներկրումը։
«Վաղվանից ամառային ամիսներին Gasum-ը իր բաժանորդներին բնական գազ կմատակարարի այլ աղբյուրներից՝ Balticconnector խողովակաշարի միջոցով», - հայտարարել է ֆիննական ընկերությունը, որը հրաժարվում է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։
Ֆինլանդիան գազի ներքին պահանջարկի մեծ մասը ապահովում է Ռուսաստանից մատակարարվող գազով, սակայն գազն ապահովում է երկրում տարեկան սպառվող էներգիայի մոտ 5 տոկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան «պատրաստ է» Ռուսաստանի կողմից գազի մատակարարման դադարեցմանը