Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով, բուժվածներինը՝ 7-ով, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1629 թեստավորում:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 534 մարդ։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 624-ի: