Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 100 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա տրամադրելու մասին՝ ի հավելումն հինգշաբթի օրը Կոնգրեսի կողմից հաստատված 40 միլիարդ դոլարի օգնության:
Նոր փաթեթը ներառում է 18 հաուբից և հակահրետանային ռադիոտեղորոշիչ համակարգեր։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ զինտեխնիկան հասանելի կլինի ուկրաինական զորքերին «շատ, շատ շուտով»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի խորհրդակցել Ուկրաինայի հետ, ինչպես հաճախ է անում ներխուժումից հետո, տեխնիկայի կարիքների վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքեն. Եթե Ռուսաստանը վաղը կանգ առնի, պատերազմը կդադարի, եթե Ուկրաինան՝ այդ երկիրն այլևս չի լինի