Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու պատմական որոշմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Երեկ Բայդենն ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը շրջադարձային են եվրոպական անվտանգության մեջ, և մայրցամաքի հյուսիսում գտնվող երկրների միացումը կամրապնդի ամբողջ դաշինքի դիրքերը։
«Ես ուղիղ կասեմ՝ ՆԱՏՕ նոր անդամների մուտքը վտանգ չի ներկայացնում ոչ մի երկրի համար: ՆԱՏՕ-ի նպատակը ագրեսիայից պաշտպանվելն է», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցության համարԱյս շաբաթ սկանդինավյան երկու երկրները պաշտոնական դիմումներ են ներկայացրել դաշինքին, ինչից հետո նոր անդամներ ընդունելու որոշումը պետք է վավերացվի ՆԱՏՕ-ում ընդգրկված երկրների խորհրդարանների կողմից։ Առայժմ դրան դեմ են արտահայտվել միայն Թուրքիան և Խորվաթիան, որոնց ղեկավարները որոշակի պայմաններ են առաջ քաշել։ Սակայն արևմտյան առաջնորդները կարծում են, որ Հելսինկիի և Ստոկհոլմի հայտը շուտով կհաստատվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը վերստին պնդել է, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում իրենց դիրքորոշումը չեն փոխելու