Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան- Միշել- Ալիև եռակողմ հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նույն օրը Փաշինյանը առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Փաշինյան -Միշել-Ալիև եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել անցած ամիս՝ ապրիլի 6-ին Բրյուսելում: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները բրյուսելյան հանդիպմանը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով։ Կողմերը հայտարարել էին, որ համաձայնեցրել են հանձնաժողովի կառուցվածքը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե երկկողմ այդ հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա այս շաբաթ Մոսկվայում, սակայն, այն տեղի չունեցավ։