Մոսկվան ու Թբիլիսին քննարկել են Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեի հարցը: Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։
Ռուսաստանցի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե ում հետ և ինչ ձևաչափով է թեման քննարկել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու հարցով վիճահարույց հանրաքվեի օր է նշանակվելՀարավային Օսիայի գործող առաջնորդ Անատոլի Բիբիլովը Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե է նշանակել հուլիսի 17-ին։
Մինչ այդ, Բիբիլովն անցած օրերին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվել է ընդդիմադիր Ալան Գագլոևին, որն, իր հերթին, պնդում է, որ «հանրաքվեն պետք է անցկացվի այն ժամանակ, երբ Մոսկվան հասկացնի, որ դրա ժամանակը եկել է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալան Գագլոևը՝ Հարավային Օսիայի նոր ղեկավար