ՄԱԿ. Ուկրաինայում պատերազմում զոհվել են 3778 խաղաղ բնակիչներ, 251-ը՝ երեխաներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նոր զեկույցում հայտնում է, որ իր հաշվարկներով՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր արդեն մահացել է 3 հազար 778 խաղաղ բնակիչ, 4 հազար 186 խաղաղ բնակիչ վիրավորվել է։

Զոհվածների թվում 251 երեխա է, վիրավորների թվում՝ 382 երեխա։

ՄԱԿ-ն ամեն անգամ շեշտում է, որ հնարավոր է՝ այդ տվյալները թերի են, և իրականում Ուկրաինայում շատ ավելի շատ խաղաղ բնակիչներ են զոհվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի վերջին տվյալներով Ուկրաինայում ավելի քան 3 հազար 700 խաղաղ բնակիչ է զոհվել