Ադրբեջանի և Լիտվայի նախագահները քննարկել են նաև Հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակը

Այսօր Բաքվում Ադրբեջանի և Լիտվայի նախագահներ Իլհամ Ալիևի և Գիտանաս Նաուսեդայի հանդիպմանը քննարկվել է նաև Հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակը։

«Մենք լայնորեն քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահն այցելելու է Հայաստան։ Համոզված եմ, որ այցից հետո նրա մոտ ամբողջական պատկերացում կձևավորվի։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, ցանկանում ենք նորմալացնել հարաբերությունները և շրջել թշնամանքի էջը», - ասել է Ալիևը Ադրբեջանի և Լիտվայի պատվիրակությունների ընդլայնված կազմով Բաքվում կայացած հանդիպմանը։