Ընդդիմադիրները քննադատում են ոստիկանություն այսօրվա գործողությունները

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում ընդդիմադիրները քննադատություններ հնչեցրեցին ոստիկանություն այսօրվա գործողությունների վերաբերյալ: Նրանք ընդգծեցին, որ այդ գործողություններով շարժումը կասեցնել, դանդաղեցնել հնարավոր չէ:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան նաև 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների հարազատները:

Այսօր առավոտից մեկնարկած ընդդիմության անհնազանդության ակցիաներից չորս հարյուրից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, սա բերման ենթարկվածների ամենամեծ թիվն է ընդդիմության սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն մի քանի շաբաթ փողոցային պայքար սկսած ընդդիմադիրները մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներն են փակել, երթեր, նստացույցեր իրականացրել։