Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե առաջիկա օրերին կամ շաբաթներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այց Թուրքիա չի նախատեսվում:
Միաժամանակ, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նա նշել է, թե ամեն բան կարող է շատ արագ փոխվել:
«Ես չունեմ որևէ տեղեկություն նման այցի մասին: Առաջիկա օրերին Պուտինի այց Անկարա չի նախապատրաստվում, առաջիկա շաբաթներին՝ նույնպես: Բայց, մյուս կողմից, ամեն բան շատ արագ է զարգանում, և ես ոչինչ չեմ կարող բացառել», - ասել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը և ավելացրել. - «Սակայն ես գիտեմ, որ հիմա նման բան չի նախապատրաստվում»: