Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդին Շոհրաթ (Փառք) անունով ղարաբաղյան նժույգ է նվիրել։ Այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի Ձիասպորտի ֆեդերացիան։
«Թագուհուն ընծայված նժույգը տեղափոխվել է Վինձորի պալատ և փոխանցվել նոր տիրուհուն՝ կենդանու մասին ողջ տեղեկատվությունը պարունակող հատուկ հավաստագրի հետ միասին», - նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահը Իլհամ Ալիևի նվերը Էլիզաբեթ երկրորդին է հանձնել Վինձորի ավանդական թագավորական ձիարշավի ընթացքում։