Շվեդիան և Ֆինլանդիան մերժել են ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչությունների մեջ կասկածվող 19 անձանց արտահանձնման՝ Թուրքիայի պահանջը, ևս 5-ը թողել են անպատասխան։ TRT Haber պետական հեռուստաընկերությանն այս մասին հայտնել են Թուրքիայի արդարադատության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ Ստոկհլոմին և Հելսինկիին ներկայացված արտահանձնման ևս 9 դիմումներ այս պահին քննվում են։
Գերատեսչության փոխանցմամբ՝ արտահանձնման ենթակա անձինք առնչություն ունեին կամ Քրդական բանվորական կուսակցության (PKK), կամ էլ Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի ստեղծած ցանցի հետ։ Երկուսն էլ Թուրքիայում ահաբեկչական կառույցներ են ճանաչվել։
Անկարան սկանդինավյան երկրների տարածքում ահաբեկչական կառույցների գործունեությունն էր որակում որպես ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանն իր ընդդիմանալու հիմնական պատճառ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան չի աջակցում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը