Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:
Գագաթնաժողովը նվիրված է Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակին:
Հայաստանը ներկայումս նախագահում է ՀԱՊԿ-ում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում հանդիպում են ՀԱՊԿ պետությունների առաջնորդները