Ֆրանսիայի հրապարակում ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ Ընդդիմադիրները նախորդ օրերին հանրահավաքներ են արել, երթեր ու ահնազանդության ակցիաներ իրականացրել:
Նախորդ օրը և այսօր անհնազանդության ակցիաներ, սակայն, չեն արել:
Շարժման առաջնորդներից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժումը մարտավարությունը կփոխի հաջորդ շաբաթվանից։
Երկու շաբաթ է՝ Երևանում անհնազանդության ակցիաներ, երթեր ու ցույցեր են անում խորհրդարանական «Հայաստան» ու Պատիվ ունեմ» խմբակցությունները։