ԱՄՆ սենատորները այցելել են Կիև

ԱՄՆ-ի սենատի պատվիրակությունը անսպասելի այցով ժամանել է Կիև։ Հանրապետական Միթչ ՄըքՔոնելի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Սենատը շուտափույթ կհաստատի Ուկրաինայի ժողովրդին ԱՄՆ-ի աջակցության նոր փաթեթը։

Այն ոչ միայն հավանություն է ստացել Ներկայացուցիչների տանը, այլև կոնգրեսականներն առաջարկել են 33 միլիարդ դոլարի օգնությունը մեծացնել հասցնելով 39,6 միլիարդ դոլարի, նշված է Ուկրաինայի նախագահի կայքէջում։