ՌԴ սպորտի նախարարը Հայաստանի մարզիկներին հրավիրել է մասնակցելու համառուսաստանյան մրցումներին

Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը Հայաստանի մարզական ոլորտի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու 2022-ին կայանալիք համառուսաստանյան որոշ մրցումների ու միջոցառումների։

Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի հարցերով նախարար Վահրամ Դումանյանի հետ։

Օլեգ Մատիցինը նաև ասել է, որ ռուսաստանցի բիաթլոնիստները հետաքրքրված են մարզումներ անցկացնել Ծաղկաձորի մարզական համալիրում, նշված է Ռուսաստանի սպորտի նախարարության հաղորդագրությունում։