Հարավային Օսիայի գործող ղեկավար Անտոլի Բիբիլովը Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե է նշանակել հուլիսի 17-ին։
Մայիսի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նա պարտվել է իր մրցակից Ալան Գոգլոևին, որը հանրաքվեի հարցում չի շտապում։ Ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանը հիմա զբաղված է աշխարհաքաղաքական հարցերով։ «Մենք պետք է հասկանանք մեր ռազմավարական գործընկերոջը։ Հենց որ ազդանշան լինի, հենց որ հասկացություն լինի, թե եկել է ժամանակը՝ այդ հանրաքվեն մենք անպայման կանցկացնենք»,- ասել է Հարավային Օսիայի նորընտիր ղեկավարը, ով դեռ չի ստանձնել պաշտոնը։
2008-ի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Մոսկվայի որոշումը միջազգային հանրությունը չի ընդունում։