Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, նա միջին ծանրության ախտանշաններ ունի։ Այս մասին այսօր հայտնել է վարչապետի գրասենյակը։
Ջասինդա Արդենը մինչև մայիսի 21-ը ինքնամեկուսանալու է և վարչապետի պարտականությունները կատարելու է հեռավար։
Շաբաթվա սկզբին նրա ընկերոջ և նրանց աղջկա կորոնավիրուսի թեստը դրական պատասխանը էր տվել։
Անցած չորեքշաբթի Ջասինդա Արդենը հայտնել էր, որ օգոստոսի 1-ից Նոր Զելանդիան ամբողջությամբ կբացի սահմանները։
Նոր Զելանդիան COVID-ի դեմ պայքարում ամեախիստ միջոցները կիրառած երկրներից մեկն է։ Համավարակի ամբողջ ընթացքում Նոր Զելանդիայում գրանցվել է մահվան դեպքերի աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը։