Փհենյանը աշխատանքներ է կատարել միջուկային հետազոտությունների կենտրոնի տարածքում

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը, արխիվ

Արբանյակային հրապարակված լուսանկարները վկայում են, որ Հյուսիսային Կորեայի ատոմային ռեակտորի մոտ խորը խրամատ է փորվել, որը այնուհետև ծածկվել է։ Փհենյանից 100 կիլոմետր հյուսիս ընկած միջուկային հետազոտությունների կենտրոնի տարածքում այդ աշխատանքները կատարվել են ապրիլ-մայիս ամիսներին։

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը երեկ ասել էր, որ ամենայն հավանականությամբ Փհենյանը պատրաստ է միջուկային յոթերորդ փորձարկումն իրականացնելու համար։

Ապրիլի վերջին Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը հայտարարել էր միջուկային ուժերը արագորեն զարգացնելու մտադրության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիմ Չեն Ունը հայտարարել է` շարունակելու են միջոցներ ձեռնարկել միջուկային ուժերը արագությամբ զարգացնելու համար