Շիրակի մարզի Վահրամաբերդ ու Հովունի գյուղերի մերձակայքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի Կամխուտ ուսումնավարժական կրակադաշտում ժամը 15։30-16-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով տեղում զոհվել է Վահրամաբերդ գյուղի բնակիչ 64-ամյա Դերենիկ Տեփոյանը։ Վերջինս եղել է գյուղի հովիվը։
Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել նույն տեղանքում, որտեղ մի քանի տարի առաջ Վահրամաբերդ գյուղի երկու երեխաներ էին ականի պայթյունից զոհվել։
Արշակյանը նշեց, որ երեխաների հետ այդ օրը եղել է նաև այսօր զոհված հովիվը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ականի պայթյունից երկու երեխա է զոհվել