Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու նախաձեռնությանը։ Էրդողանն ակնկարկել է, որ Թուրքիան կարող է օգտագործել արևմտյան ռազմական դաշինքի անդամի իր կարգավիճակը՝ այդ երկրների անդամակցության վրա վետո դնելու համար:
Թուրք առաջնորդը Անկարայի այդ դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին և մյուսներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ, աջակցելու հանգամանքով: «Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան», - ասել է Էրդողանը։
Նա նշել է, թե չի ցանկանում կրկնել անցյալի «սխալը», երբ 1980 թվականին Անկարան համաձայնել էր Հունաստանին ընդունել ՆԱՏՕ-ի կազմում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, թե դաշինքում գրկաբաց կընդունեն Ֆինլանդիային և Շվեդիային, եթե այդ երկրները որոշեն դիմել կառույցին միանալու հարցով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի հաջորդ շաբաթ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յենս Ստոլտենբերգ. «Եթե Ֆինլանդիան և Շվեդիան ներկայացնեն ՆԱՏՕ-ին միանալու դիմումներ, ջերմորեն նրանց կընդունենք»