20-ամյա զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ նշելով՝ նախաքննությունը շարունակվում է:
Պարտադիր պայմանագրային զինծառայողի մահվան մասին հայտնել էր Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ Եղյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է մայիսի 11-ին ժամը 10:15-ին՝ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում։
Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ նա եղել է ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել՝ նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով կրծքավանդակի շրջանին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախնական տվյալներով, ըստ ՔԿ-ի, 20-ամյա զինծառայողն ինքնասպան է եղել